Hamaynqner.am կայքն ստեղծվել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության պատվերով։ Ինչպես գիտեք, տեղական ինքնակառավարման մարմինները ձևավորվում են կուսակցություններով կամ կուսակցությունների դաշինքով: Վերջին ՏԻՄ ընտրություններում Հայաստանի 5 համայնքներում (Ճամբարակ, Վարդենիս, Բյուրեղավան, Եղեգնաձոր և Քաջարան), ընտրողներն առավել շատ ձայներ տվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության (կամ դաշինքի) թեկնածուներին։ Նորաստեղծ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, հավատարիմ մնալով քաղաքական դաշտում իր այլընտրանքային սկզբունքներին, անթույլատրելի է համարում մինչև հաջորդ ընտրություններն անհաղորդ մնալ համայնքային կյանքին։
Ուստի, կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց hamaynqner.am՝ մեկ միասնական հարթակի միջոցով ընդհանուր նպատակների, խնդիրների լուծման կամ հետաքրքրությունների շուրջ համախմբել համայնքներն ու համայնքային բնակավայրերի բնակչությանը և անմիջական մասնակցություն ունենալ համայնքային կյանքին։
Միաժամանակ, hamaynqner.am կայքը չի բացառում նաև այլ համայնքների ներառումը համայնքների համախմբման գործին, եթե, իհարկե, մյուս համայնքների կողմից լինեն համապատասխան առաջարկներ։
ԿԱՅՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Կայքում ստեղծված են 5 համայնքների անուններով բաժիններ՝ առանց բացառության իրենց բոլոր բնակավայրերով։ Միջհամայնքային ակտիվ համագործակցության և շփումների համար անհրաժեշ պահին կակտիվացվեն
- Առցանց (online) խանութ,
- Անվճար հայտարարություններ,
- Ազդագիր,
- Քննարկումներ (форум),
մոդուլները։
ԿԱՅՔԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Hamaynqner.am կայքն ստեղծված է ոչ միայն տեղեկատվություն ստանալու, հետաքրքիր նյութեր կարդալու, համայնքային բնակիչների ստեղծագործություններն ընթերցելու, տեսանյութեր կամ լուսանկարների ալբոմներ տեսնելու համար։ Կայքի առաջնային նշանակությունն այն օգտագործելու համար է։ Այստեղ յուրաքանչյուր ոք կարող է շնորհավորել իր տատիկի կամ պապիկի, ընկերոջ կամ ընկերուհու տարեդարձը, կարող է զետեղել իր կամ իր մտերիմների մասին զվարճալի, անեկդոտիկ պատմությունները, կարող է ներկայացնել իր գյուղի հոգևորականին, ուսուցչին, փիլիսոփայողին կամ, ինչո՞ւ չէ՝ նաև խենթ ու խելառին։
Կայքի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել իր տոհմն ու տոհմածառը, գտնել աշխարհով մեկ սփռված իր հարազատին, բարեկամին կամ համագյուղացուն։ Իսկ օտարության մեջ գտնվող համագյուղացին կայքի միջոցով միշտապես կարող է իրազեկված լինել իր ծննդավայրի անցուդարձի մասին, չէ՞ որ համապետական նշանակության լրատվամիջոցները միայն արտակարգ դեպքերում են անդարադառնում փոքր բնակավայրերին։
Կայքի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է կազմակերպել իր բիզնես գործունեությունը հարակից բնակավայրերի հետ. քաղհանի, էտի, խոտհունձի, անասնապահության օրավարձային ծառայություններ առաջարկել, վաճառքի հանել իր բերքը, ավելացած քիմիկատը, անասնակերն ու ապրանքը։
Օգտագործեք Hamaynqner.am կայքը որպես սեփական առցանց միջավայր։
ԿԱՅՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՐԹԱԿ
Hamaynqner.am կայքը հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են գրանցվել, ունենալ անձնական էջ, տեղադրել իրենց կամ որևէ պայմանական նկար (ավատար. կայքում ավատարների մատչելի և ճաշակով ընտրություն կա), նամակագրություն ունենալ կամ, Զրուցարանում առցանց շփվել այլ օգտատերերի հետ, հրապարակված նյութերի մասին կարծիքներ կամ մեկնաբանություններ թողնել, բանավիճել կամ տեսակետներ հայտնել որևէ թեմայի շուրջ Քննարկումներին (форум, մոդուլի ակտիվացումից հետո), ստեղծել Քննարկման սեփական թեմաներ, ինչպես նաև ստեղծել, տեղադրել և ինքնուրույն թողարկել սեփական նյութերը։
Այո, այս առումով կայքը զուգահեռներ ունի սոցիալական ցանցերի հետ, սակայն այստեղ կբացառվեն անպատասխանատվությունը, սուտն ու կեղծիքը, փոխադարձ հայհոյանքն ու ատելության մթնոլորտը։ Այստեղ շփումներն ավելի անմիջական ու ջերմ են։
Hamaynqner.am կայքը համախմբան և ոչ թե պառակտման հարթակ է։
ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ ԿԱՅՔԻՑ
Hamaynqner.am կայքն օգտագործելու համար նախ պետք է գրանցվել։ Hamaynqner.am կայքում նյութ կարող է տեղադրել յուրաքանչուր գրացված մարդ։ Կայքում գրանցվելու, մուտք գործելու, նյութեր տեղադրելու համար ստեղծված է ՈՒՂԵՑՈՒՅՑ տեսանյութ։ Դիտեք տեսանյութը և համոզվեք, որ կայքից օգտվելը, կայքն օգտագործելը չափազանց հետշ է ու հարմար։
Գրանցվողներն ունենում են Հյուր, Բնակիչ, Ընկեր, Հետևորդ, Թողարկիչ և Խմբագիր կարգավիճակներից որևէ մեկը՝ ըստ ակտիվության։ Գրանցվեք, փորձեք և առաջարկեք ձեր մտերիմներին ու ծանոթներին օգտվել և օգտագործել կայքը՝ ուրախության կամ նեղության պահին իրար ձեռք մեկնել, սատարել միմյանց, և ինչո՞ւ չէ՝ սիրել և սիրահարվել։
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Այս պահին hamaynqner.am կայքի գործընկեր կայքերն են.
- daparm.am կայքը, որը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության պաշտոնական կայքն է։
- politcom.am հասարակական-քաղաքական, վերլուծական կայքը, որտեղ կարող եք առաջարկել ձեր վերլուծությունները, կարծիքներն ու տեսանկյունը։
- armenlur.am բազմապրոֆիլ հարթակը՝ գրանցվեք, համագործակցեք, տեղեկացվեք, օգտվեք ժամանցային բաժիններից։
- newsarmru.com ռուսերեն կայքն է, որը armenlur.am կայքի ռուսերեն տարբերակն է։
Խորհուրդ ենք տալիս նաև բաժանորդագրվել մեր յութուբյան՝ aysor TV ալիքին։