search
menu
person

ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԸ


Քաջարան խոշորացված համայնք

ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան խոշորացված համայնքն ընդգրկում է Քաջարան, Քաջարանց, Լեռնաձոր, Փուխրուտ, Կաթնառատ, Ձագիկավան, Բաբրիկավան, Անդոկավան, Հովշուտ, Գեղավանք, Գեղի, Գետիշեն, Նոր Աստղաբերդ, Ոչեթի, Աջեբաջ, Կարդ, Ներքին Գիրաթաղ, Վերին Գիրաթաղ, Կիցք բնակավայրերը։ (Ի տարբերություն Վիկիպեդիայի, համայնքի պաշտոնական կայքում նշված է նաև Հովշուտ, սակայն նշված չեն Կավճուտ, Վերին Գեղավանք, Քարոտ բնակավայրերը)։

Համայնքի կենտրոնը` Քաջարան քաղաքն է, համայնքապետարանի հասցեն՝  Քաջարան, Լեռնագործների փողոց, շենք 4 ։ Հեռախոսահամարներ են՝ (+374 285) 32181, էլեկտրոնային հասցեն՝ qajaran.syuniq@mta.gov.am, կայքէջը՝ http://kajaran.am։

2022 թվականի սեպտեմբերի 25-ին «Արդարություն» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների «Դեպի միասնություն» դաշինքով Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Մանվել Փարամազյանը։

  • Մանվել Փարամազյանը ծնվել է 1977 թվականի մարտի 31-ին, Քաջարան քաղաքում։ Միջնակարգ կրթություն է ստացել Քաջարանում։
  • 1995-2000թթ․ սովորել և ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 2007 թվականին ընդունվել է ՌԴ Օմսկի Ֆ.Մ. Դոստոևսկու անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժինը, սակայն Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեությունը շարունակելու պատճառով չի սովորել:
  • Ծառայել է ՀՀ զինված ուժերում:
  • 1994-1995թթ․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասում աշխատել է փոխարկիչի մեքենավար:
  • 2002-2003թթ․ եղել է Քաջարան համայնքի ավագանու անդամ:
  • 2003-2016 թվականներին աշխատել է Քաջարանի քաղաքապետարանում՝ գլխավոր իրավաբան:
  • 2016 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 13-ն աշխատել է Քաջարան քաղաքային համայնքի ղեկավար։
  • 2017 թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել և նոյեմբերի 13-ից աշխատել է Քաջարան բազմաբնակավայր համայնքի ղեկավար։
  • Ամուսնացած է, ունի 3 զավակ։
Ենթաբաժին: Քաջարան | Թողարկիչ՝ armenlur (18.02.2023)
Դիտումներ: 117 | Պիտակներ՝ ղեկավարի մասին, Մանվել Փարամազյան
Մեկնաբանությունների քանակը՝ 0